Մարտի 1-2-ի իրադարձություններն ամբողջությամբ բացահայտելու քաղաքական պատվեր կա. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն այն համոզմունքին է, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ամբողջությամբ բացահայտելու «քաղաքական պատվեր կա»:

«Նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, այսօր Մարտի 1-ի գործով կա ամբողջությամբ բացահայտելու քաղաքական պատվեր: Պատվեր բառը լավ չի հնչում, բայց սա բացառիկ հնարավորություն է, որ մեր իրավապահ համակարգը, որին տարիներ շարունակ օգտագործել են անօրինական գործողությունների շրջանակում, փչացրել են շատ պատասխանատու պաշտոնյաների, այդ խնդիրը հիմա պետք է լուծի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ այդ գործի շրջանակներում հարցաքննվել են նաև առաջին և երրորդ նախագահները, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Նախագահները եթե ասելիք ունեն, բնականաբար պետք է հարցաքննվեն: Կարծում եմ՝ ձեզ բոլորիդ պետք է ուրախացնի այն փաստը, որ չհարցաքննվող պաշտոնյա չկա: Ես նորից պետք է դիմեմ այն պաշտոնյաներին, որոնք տիրապետում են ծավալուն տեղեկության այս հարցի ամբողջական բացահայտման համար, որովհետև այլևս թաքցնելու ոչինչ չի լինելու, թող գան շուտ աջակցեն նախաքննական մարմնին»:

Դիտարկմանը՝ եթե առանցքային որոշ պաշտոնյաներ Հայաստանի սահմաններից դուրս են գտնվում, Մարտի 1-ի ամբողջական բացահայտում կարո՞ղ է լինել, Քոչարյանն ասաց. «Առանցքային ներկայացուցիչներն իրենք էլ արդեն հոգեբանորեն գիտակցում են, որ իրենց՝ երկրի սահմաններից դուրս գտնվելն անիմաստ է: Խոսքը վերաբերում է թե՛ պաշտպանության նախկին նախարարին, թե՛ նախաքննությունն իրականացրած Վահագն Հարությունյանին: Չգիտեմ Վահագն Հարությունյանն ինչպես է մտածում, բայց ես կարծում եմ, որ պետք է գա ու ներկայացնի այն տեղեկատվությունը, որին տիրապետում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: