Ո՞ւր մնաց վարչապետի ասած կախարդական փայտիկը. Գագիկ Մինասյան

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացվելիք Կառավարության ծրագրի մասին՝ համեմատականներ անցկացրեց նախորդ տարվա գործադիրի ծրագրի հետ:

«2019թ. Կառավարության ծրագիրը շատ բաներով կրկնում է 2017-ի ՀՀԿ-ի ծրագրին: Էությամբ նույնն է, և այստեղ տարբերություններն ավելի շատ վերաբերում են դրանց արտաքին կառուցվածքին. պարզապես այստեղ շատ են  մակդիրները, ածականները»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ 5 տարվա  համար, ըստ նոր Կառավարության 2019 թվականի ծրագրի, միջին հաշվով յուրաքանչյուր տարի տնտեսական աճը պետք է նվազ չլինի 5 տոկոսից, իսկ հասկանալու համար՝ արդյո՞ք դա հեղափոխական է, թե՝ ոչ, պետք է կրկին զուգահեռներ անցկացնել:

«2017-ին մեր տնտեսությունն արձանագրել է 7.5 տոկոս աճ, անցյալ տարի՝ 6.5 տոկոս աճ, այն պարագայում, երբ 2018 թվականը սկսել ենք տնտեսական ակտիվության շատ բարձր ցուցանիշով՝ 10.7 տոկոս, իսկ տարին ամփոփել 5.8 տոկոս տնտեսական աճով: Հաջորդ ցուցանիշը վերաբերում է ապրանքների և ծառայությունների՝ ՀՆԱ-ի նկատմամբ ունեցած չափին, և կանխատեսվում է, որ այն պետք է լինի ՀՆԱ-ի 43-45 տոկոսը, այն պարագայում, երբ մենք այսօր արդեն ունենք 38 տոկոս: Այսինքն՝ հինգ տարվա ընթացքում մենք այդ կարևոր ցուցանիշն ուզում ենք ավելացնել 1 կամ 1.5 տոկոսով։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ աճը հեղափոխական է։ Ըստ Կառավարության 2019 թվականի ծրագրի մյուս ցուցանիշի՝ 5 տարի հետո ակնկալվում է, որ մասնավոր և պետական ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է կազմի 23-25 տոկոս, և դա այն դեպքում, երբ այսօր այդ ցուցանիշը 18 տոկոս է: Այսինքն՝ կրկին տարեկան 1 կամ 1.5 տոկոս աճ ենք ունենալու»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ Կառավարության ծրագրում բերված ցուցանիշները վկայում են այն մասին, որ մենք բառերով ասում ենք տնտեսական հեղափոխություն, իսկ թվերով ասում ենք՝ հազիվ տնտեսության փոփոխություն:

«Ո՞ւր մնաց վարչապետի ասած կախարդական փայտիկը, թե՞ դա ազդում է հանրային գիտակցության ոլորտում, բայց ոչ բնավ՝ տնտեսության: Ո՞ւր մնացին ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների  դեմ պայքարը: Դասագրքային ճշմարտություն է. եթե այդ երևույթները կրճատվում են, ապա հնարավոր չէ վերը բերված ցուցանիշների վրա ազդեցություն չունենան: Ի՞նչ է մնում ենթադրել, որ իսկապես չկա այդ տնտեսության չարիքների դեմ պայքարը: Հիմա այդ ստվերը կրճատվելո՞ւ է,  թե՞ ոչ: Եթե մեր օրենսդրությունը բարելավում ենք, ստվերը վերացնում ենք, բա ո՞ւր են այդ ներդրումների հոսքերը»,- ասաց Գագիկ Մինասյանը:

ՀՀԿ-ական նախկին պատգամավորն անդրադարձավ նաև կառավարության կառուցվածքային փոփոխություններին՝ նշելով, որ գյուղատնտեսության, սպորտի, մշակույթի, այլ ոլորտների բազմաթիվ մասնագետներ արձանագրում են, որ չկա մի խնդիր, որը լուծված չէ, և փոփոխության դեպքում պետք է ավելի արդյունավետ լուծվի: Իսկ Կառավարության անդամներն ասել են, որ նման որոշումները պետք է ընդունվեն հանրային լայն կոնսենսուսի արդյունքում, սակայն այդ երեք նախարարությունների պարագայում ունենք ճիշտ հակառակ պատկերը:

«Ե՛վ շահառուները, և՛ մասնագետները կտրականապես դեմ են արտահայտվում այս կառուցվածքային փոփոխություններին»,- հավելեց նա:

 

Աղավնի Սուքիասյան