Բացառված չէ, որ Տիգրան Ավինյանի միտքն այն մասին, որ ընդդիմությունը կծնվի հենց իշխանությունում, իրականություն դառնա․ քաղտեխնոլոգ

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պետական կառավարման ապարատում վերջին շրջանում տեղի ունեցող կադրային փոփոխությունները որոշակի զտման գործընթաց է համարում և շեշտում՝  իշխող կուսակցությունը միասնական գաղափարախոսություն չունի, ինչը գնալով նրանց համար դառնում է խնդրահարույց, որով էլ պայմանավորված տեղի են ունենում կադրային նման փոփոխություններ։

«Կադրերի որոշակի զտում է կատարվում։ Զտվում են նրանք, ովքեր այս ամիսների ընթացքում չկարողացան կամ ցանկություն չունեցան որևէ բան սովորել: Չնայած դրան՝ բացառված չէ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միտքն այն մասին, որ ընդդիմությունը կնծվի հենց իշխանությունում, կարող է իրականություն դառնալ», – ասաց Քոչարյանը։

Քաղտեխնոլոգը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ ակտիվ քննադատվող կադրային քաղաքականությունն իրականում որոշակի տրամաբանություն և կշռադատվածություն ունի:

«Մասնավորապես, դա վերաբերում է նրան, որ առանցքային նախարարություններում և գերատեսչություններում  լուրջ կադրային փոփոխություններ չեն կատարվել: ԿԲ-ում, Ֆինանսների նախարարությունում, ՊԵԿ-ում, ինչպես նաև ուժային կառույցներում փաստացի կադրերը չեն փոխվել: Նման հաջորդականությունը թույլ տվեց պետական կառավարման համակարգի կոլապսից խուսափել», – նկատեց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով  երկրում արմատական ընդդիմության բացակայությանը՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ  այդ վակուումը կլրացվի։

«Խորհրդարանում այդ դերը կատարում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Ոչ խորհրդարանական ընդդիմությունում նման ուժեր էլ չկան․ խոսքը վերաբերում է և՛ ՀՀԿ-ին, և՛ մյուս ուժերին։  Նրանց մի մասն արդեն հայտարարել է նոր կուսակցություններ ստեղծելու մասին, մյուս մասը՝ պատրաստվում է անել դա։ Այդ նոր ձևավորված ուժերից է  «Ազգային օրակարգ»-ը,  որի ներկայացուցիչներն արդեն ակտիվ գործունեություն են ծավալում ցանցում։ Այդ ուժերը հիմնականում պահպանողականության կամ նեոպահպանողականության կողմնակիցներն են։ Սա վկայում է այն մասին, որ առաջիկա տարիներին հասարակությունում լինելու է նման քաղաքական ուժերի պահանջարկ»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

Աղավնի Սուքիասյան