Ունենք ոչ անկախ դատական համակարգ, որը շատ ժամանակ սպասում է հրահանգի․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
Բոլորը

Դատական համակարգում լուրջ փոփոխություններ ակնկալելու համար հեղափոխության փաստը բավարար չէ․ այստեղ անհրաժեշտ են լուծումներ, որոնք ավելի բարդ գործընթացներ են, ուստի հեղափոխությունից հետո մենք ունենք այնպիսի համակարգ, որը ժառանգել ենք նախորդներից։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Դավիթ Գյուրջյանը՝ նշելով, որ արդարադատության համակարգը մաքրելու խնդիր ունենք այն դատավորներից, որոնք չեն կարողանում անկախ գործել։

«Մենք ունենք ոչ անկախ դատական համակարգ, որը դեռևս ի զորու չէ աշխատել անկախ, շատ ժամանակ սպասում է հրահանգի և չի կողմնորոշվում անկախ գործելաոճ չունենալու պատճառով։ Դրան ականատես եղանք, երբ քննվում էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործը։ Այսինքն՝ այստեղ մենք ունենք տոտալ բարեփոխումների և լյուստրացիայի խնդիր, որպեսզի համակարգը մաքրվի այն դատավորներից, որոնք չեն կարող պարզապես անկախ գործել՝ անգամ իշխանափոխության և իշխանության կողմից հրահանգ չլինելու պարագայում»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ հեղափոխությունից հետո դատական համակարգում գրեթե բան չի փոխվել բացառությամբ գրավի կիրառելիության հարցը։

«Ավելի հաճախ են սկսել գրավ կիրառել․ դա էլ իր պատճառն ունի։ Ըստ էության՝ այն գործերը, որոնցով նախորդ իշխանության պայմաններում կլինեին մարդկանց կալանավորելու հրահանգներ, այդ հրահանգներն այժմ չկան»,- նշեց Գյուրջյանը։

Վերջինիս խոսքով ՝ արդարադատության համակարգի լյուստացիան, երբ հին դատավորների կազմը պետք է փոփոխության ենթարկվի, կարելի է իրականացնել կամ դիտարկել անցումային արդարադատության շրջանակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան