Քանի դեռ Հայաստանը օկուպացված, բռնազավթված է, շարունակում է մնալ Ռուսաստանի նահանգը, լուրջ խոսել փոփոխությունների մասին՝ հնարավոր չէ․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ տեսականորեն, թեև կարոող ենք ասել, որ հեղափոխություն է եղել Հայաստանում՝ մատնանշելով, որ, օրինակ, 2-րդ նախագահը ձերբակալված է, 1-ին և 3-րդ նախագահներին հրավիրել են հարցաքննության, սակայն իր համար միանշանակ է, որ հեղափոխությունը տնտեսական, քաղաքական, մշակութային և քաղաքակրթական համակարգի փոփոխությունն է, ինչը մեզանում տեղի չի ունեցել։

«Բոլոր հեղափոխությունները բերում են փոփոխություն նախևառաջ հասարակական սպասումների առումով։ Հասարակությունը սպասում է գլխավոր հարցի պատասխանին՝ արդյոք մարդիկ զգո՞ւմ են, որ այն անարդարությունը, որի դեմ ընդվզել են, վերացել է։ Ես չեմ համարձակվում այդ հարցի պատասխանը տալ միայնակ, սակայն խնդիրը հենց այստեղ է․ ինչպիսին հեղափոխությունն է, այնպիսին էլ արդարադատությունն է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Խզմալյանը՝ շեշտելով, որ Հայաստանը այն պետությունների թվին է պատկանում, որոնք չունեն ներքին քաղաքականություն, ուստի այն մշտապես արտաքին քաղաքականության շարունակությունն է։

«Քանի դեռ Հայաստանը օկուպացված է, բռնազավթված է, շարունակում է մնալ Ռուսաստանի նահանգը, լուրջ խոսել արդարադատության, տնտեսական քաղաքական, քաղաքակրթական և մշակութային փոփոխությունների մասին՝ հնարավոր չէ, որովհետև մեր տարածքում օտար բանակ է, մեր սահմանները օտարներն են պահում, մեր տնտեսությունը ճնշող մեծամասնությամբ պատկանում է մեզ գաղութացնող ՌԴ-ի կորպորացիաներին, մեր  վարչապետին և ԱԱԾ տնօրենին գաղտնալսում են, այս ամենը ծաղրանկարի է նման, երբ մենք չենք կարող օտար հատուկ ծառայություններից պաշտպանել  մեր հատուկ ծառայությունները, ապա հարց է առաաջնում՝  որքանո՞վ ենք կարողանալու պաշտպանել մեր քաղաքացուն»,- նշեց Խզմալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։