Եթե դեսպանն ի վիճակի չի լինելու իր պիտանելիությունն ապացուցել պատգամավորների հետ հանդիպման ընթացքում, ուրեմն նա լավ դեսպան չէ. Ռուբեն Ռուբինյան

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ չէ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով խորհրդարանը կարողանա վերահսկողություն իրականացնել դեսպանների նշանակման հարցում:

«Նախագիծը քննարկող գլխադասային հանձնաժողովը Պետաիրավականն է, բայց, այնուամենայնիվ, ես այստեղ սկզբունքային տարաձայնություն չունեմ, իմ միակ մտահոգությունն այն է, որ նախագիծը համապատասխանի Սահմանադրությանը, չտեսնենք որևէ հակասություն Սահմանադրության հետ»,- ասաց Ռուբինյանը:

Պատգամավորի համոզմամբ՝ պետք է հաշվի առնել մի շարք տեխնիկական հանգամանքներ. «Օրինակ՝ մինչ նշանակվելը, ո՞ր կետում է նշանակվելիք դեսպանը գալիս քննարկման, ագրեման հայցելուց առա՞ջ, թե՞ հետո: Կան նման տեխնիկական հարցեր, որոնք կարող են ազդել գործընթացի վրա, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ սկզբունքային խնդիր չկա: Այսինքն՝ եթե դեսպանն ի վիճակի չի լինելու իր պիտանելիությունն ապացուցել պատգամավորների հետ հանդիպման ընթացքում, ուրեմն նա լավ դեսպան չէ ու չպետք է նշանակվի»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում՝ ընդլայնելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիազորությունները: