ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Իգիթյանը

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին:

«Արտաքին քաղաքականությունը կոլեկտիվ աշխատանք է: Անկախ քաղաքական պատկանելությունից, մենք կարողանում ենք գտնել այն մոտեցումը, որն ընդհանուր է բոլորի համար: Օրինակ` ԵԽԽՎ-ում մենք կարողացել ենք գտնել այնպիսի մոտեցում, որը արտաքին քաղաքականության մեջ մեզ ներկայացրել է որպես մեկ թիմ` մեկ մոտեցումով»,- նշեց հանձնաժողովի փոխնախագահը:

Նա մեծապես կարևորեց խորհրդարանական դիվանագիտությունը՝ ընդգծելով, որ հանձնաժողովը մեծ դեր ունի:

«Խորհրդարանական դիվանագիտությունը սկսում է մեկ պատգամավորից: Ինձ թվում է, որ ամեն երկրի հետ պետք է ունենանք մի մոտեցում, կոնցեպտ: Յուրաքանչյուր երկրի հետ դա այլ է»,- ասաց Իգիթյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են սերտ կապեր ունենալ գործադիրի հետ, կգտնեն տարբերակներ, հնարավորություն կունենան լսել դեսպաններին, որոնք ունեն այն տեղեկությունը, որն օգտակար կլինի: