80 հազարով վարորդ եմ փնտրում, չեմ գտնում. Արագածոտնի մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի խոսքով՝ մարզպետարանի աշխատակիցներն աշխատանքն ավելի լավ կատարելու համար օրենքով սահմանված կարգով պարգևատրվել են: Մարզպետը լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց, որ պարգևավճարներն աշխատավարձի 1 դրույքը չեն գերազանցել:
«Պարգևավճարները տրվել են ստորին օղակներից մինչև վերին օղակներ: Առաջին հերթին ամենաներքևի օղակներում մարդկանց է տրվել առաջին, հետո վերին օղակներին: Ես չեմ ասում, որ պարգևավճար չլինի, լավ չեն աշխատելու, բայց միջին և ստորին օղակների համար աշխատավարձը պետք է բարձրանա: Ես հենց հիմա վարորդ եմ փնտրում, աշխատավարձը 80 հազար դրամ է: Մարզպետարանի հավաքարարը 55 հազար դրամ է ստանում, իրենք էդ աշխատավարձով կարո՞ղ են մի քանի հարկ մաքրել: Ես այդ մարդկանց պարգևավճար տա՞մ, թե՞ ոչ»,- նշեց Դավիթ Գևորգյանը:

Factor.am-ի հարցին ի պատասխան՝ Արագածոտնի մարզպետն ասաց՝ մարզի հիմնական խնդիրը սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է. «Շատ շուտով այս մասով հավակնոտ ծրագրեր կունենանք: Չեմ ուզում առաջ ընկնել, բայց այս պահին քննարկվում է ծրագիր, որը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար բացառիկ է լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: