Տնտեսական հեղափոխությունը պատկերացնում են արտառոց մի բան. Հովիկ Աղազարյանը բացահայտում է, թե դա ինչ է

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Քիչ առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նրա թեկնածությունն առաջադրեց նույն խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ անկախ քաղաքական հայացքներից, հանձնաժողովի գործունեության շրջանակներում պատրաստ է բոլորին օգնել:

«Տնտեսական հեղափոխությունը շատերը պատկերացնում են արտառոց մի բան։ Իմ պատկերացմամբ, տնտեսական հեղափոխության կոնտեքստում ամենակարևոր դրսևորումներից մեկն այն է, որ մենք կարող ենք ասել՝ այժմ կոռուպցիան գլխատված է», – նշեց Հովիկ Աղազարյանը։

Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ Հայաստանի խորհրդարանը պետք է երկպալատանի լինի, որի վերին պալատը կզբաղվի սփյուռքի հարցերով։ Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ խորհրդարանը երկպալատանի դարձնելը ապագայի հարց է։

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը Բաբկեն Թունյանն է։

Հանձնաժողովն ունի 15 անդամ՝ 10-ը «Իմ քայլը» խմբակցությունից, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, իսկ 2-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ից։