ՄԻՊ-ի դիմումի հիման վրա հակասահմանադրական է ճանաչվել հեռախոսակապից, նամակագրությունից և այլ հաղորդակցությունից մեխանիկական զրկումը պատժախցում

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները: Դատարանն Ազգային ժողովի և Կառավարության համար վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով վիճարկված դրույթները համապատասխանեցնելու որոշման պահանջներին, այլապես դրանք կճանաչվեն ուժը կորցրած:

Դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ վիճարկվող կարգավորումները հակասում են Սահմանադրության այն հոդվածներին, որոնք երաշխավորում են մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության իրավունքները, ինչպես նաև համաչափության սկզբունքը։

Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումում Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկման առարկա էր դարձրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, ինչպես նաև Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու վերաբերյալ Կառավարության  որոշման դրույթներ: Դրանցով նախատեսվում էր, որ կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց կիրառելու դեպքում վերջինս մեխանիկորեն՝ անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով զրկվում է արտաքին աշխարհի հետ կապից: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումում արձանագրվել է՝ այսպիսի կարգավորումների պայմաններում, ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որևէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ: Ինքնին տույժի միջոցը կիրառվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, իսկ հաղորդակցությունից զրկելու հարցը հիմնավորման չի արժանանում: Այդ պայմաններում չի ցուցաբերվում նաև անհատական մոտեցում ու չի գնահատվում ազատությունից զրկվածի վարքագծի ռիսկայնությունը:

Սահմանադրական դատարանը վերահաստատել է Պաշտպանի դիրքորոշումը, որ պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող լրացուցիչ սահմանափակումները պետք է անմիջական կապ ունենան թույլ տրված խախտման հետ, իսկ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է անհրաժեշտ լինեն իրավաչափ նպատակին հասնելու համար։

Դատարանը հաստատել է Պաշտպանի հետևությունն այն մասին, որ պատժախցում անձի միայնակ մնալը կարող է առաջացնել հոգեճնշող վիճակ, իսկ կրոնականից բացի այլ գրականություն տրամադրելը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ անձի վրա:

Սահմանադրական դատարանը որոշման հիմքում դրել է նաև պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի վկայակոչած ԵԽ, ԵՄ, ՄԱԿ միջազգային չափանիշները, պրակտիկան և այլ երկրների փորձը: