Արծրուն Հովհաննիսյանը՝ Սիրիա մասնագետներ ուղարկելու իրավական հիմքերի մասին

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։

«Արձագանքելով հասարակական որոշ գործիչների «մտահոգություններին», ինչպես նաև մեր միջազգային որոշ գործընկերներին ներկայացնենք հետևյալ իրավական պարզաբանումները։ ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը հաշվի առնելով միջազգային ականազերծման կենտրոնի ներգրավվածությունը, մարդասիրական առաքելությանը։

ՊՆ-ը հանդիսանում է այդ կենտրոն ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը։

ՏԵՂԵԿԱՆՔ

• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԱՏՈՒԹՅԱՆ կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքվել է համագրծակցության մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր),

• Համաձայնագիրը սահմանված կարգով վավերացվել է 2002թ. փետրվարի 4-ին և ուժի մեջ է մտել 14.02.2002թ.

• Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները սահմանում են, որ Կողմերը փոխադարձ պայմանանորվածության դեպքում կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում.

• «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ «Մեկնաբանման ընդհանուր կանոնը» վերտառությամբ հոդվածի 3-րդ մասին համապատսխան՝

«Համատեքստի հետ միաժամանակ հաշվի են առնվում.»

ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն,

բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը,

• Վերը նշվածը ուղղակիորեն ամրագրում է կողմերի իրավասությունը մեկնաբանելու Համաձայնագրի դրությները երկկողմանի ընդունելի տարբերակով,

• Համաձայնագրի 4-րդ հոդվածը Կողմերին պարտավորեցնում է «Համաձայնագրի դրույթներն իրագործելիս պետք է ամբողջապես պահպանեն փոխամկաված տեղեկատվության ամբողջական գաղտնիությունը»

• «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ «Այլ պետությունների գաղտնիքների և Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»:

• «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 3-րդ մասի «ե» կետի համաձայն «ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ»

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատսխան պահպանվել են։ Համապատասխան իրավական ակտերի մի մասը Պետական և ծառայողկան գաղտնիքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխան հրապարակման ենթակա չեն։

Ավելին դրանց չարտոնված հրապարակումը ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն։

Հ.Գ. Ի դեպ նկարում կարող եք տեսնել, որ առաջին խումբը արդեն Հալեպում է։ Ողջ հայ ժողովուրդը հպարտություն է ապրում Սիրիայի ժողովրդին և մեր հայրենակիցներին մեր կողմից իրականացվող մարդասիրական օգնության համար։ Մի քանի հասարակական գործիչներ պետք է հստակ կողմնորոշվեն իրենց կարծիքներում՝ դա զուտ մտահոգություն է, անընկալում, թե ի՞նչ»,- գրել է նա։