Գերմանիայում Facebook-ին կարգադրել են սահմանափակել տեղեկատվության հավաքագրումը. Ամերիկայի ձայն

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

Facebook սոցիալական ցանցը իր օգտատերերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու շնորհիվ ձեռք է բերել գերիշխող դիրք գովազդային շուկայում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի դատարանը՝ կարգադրելով սոցցանցին օգտատերերի վերաբերյալ հավաքագրված տեղեկությունները տարանջատել միմյանցից:

«Facebook-ը տեղեկություններ է հավաքում տարբեր աղբյուրներից. Դա ինքը Facebook-ն է, սակայն կան նաեւ Instagram-ն ու WhatsApp-ը: Այս բոլոր տեղեկությունները ընկերությունը մեկ տեղում է հավաքում եւ մեր կարծիքով դա իրեն գերիշխող դիրք է ապահովում», – Գերմանիայի դաշնային կարտելի ներկայացուցիչ Անդրեաս Մունդի խոսքով դատարանը կարգադրել է ընկերությանը յուրաքանչյուր աղբյուրից ստացված տեղեկությունները տարանջատել միմյանցից:

Facebook-ը մեղադրանքների հետ համաձայն չէ եւ նախատեսում է բեկանել դատարանի որոշումը: Ընկերության կարծիքով, տարբեր սոցցանցերից տեղեկատվության հավաքագրումը մեկ տեղում թույլ է տալիս օգտատերերին իրենց հետաքրքրություններին համապատասխանող բովանդակություն առաջարկել: «Մենք նախատեսում ենք բողոքարկել որոշումը, որպեսզի Գերմանիայում մեր օգտատերերը լիարժեք օգտվեն մեր ծառայություններից», – ասված է Facebook-ի հայտարարության մեջ:

Գերմանական դատարանի որոշումը հետեւեց մի շարք բացահայտումների Facebook ընկերության կողմից օգտատերերի վերաբերյալ հավաքագրված անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ: