Վրաստանի հայերը պատասխանել են ադրբեջանցիների՝ Միքայել Ավագյանի կիսանդրին ապամոնտաժելու պահանջին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Վրաստանում գործող «Լեռնաշխարհ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել` ի պատասխան Վրաստանի ադրբեջանցիների փետրվարի 8-ին անցկացրած ցույցի: ՀԿ-ն պահանջում է ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոսին նվիրված հուշարձանը: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն անփոփոխ. գրում է aliq.ge-ն:

«Վերջին շրջանում Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների և Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորների կողմից մեծ աղմուկ է բարձրացվել Սամցխե-Ջավախքի Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացման կապակցությամբ, ով ծնվել էր այդ գյուղում և գյուղացիները մեկ ամիս առաջ թարմացրեցին տասնամյակներ առաջ տեղադրված կիսանդրին։

Եթե գյուղում ծնված մարդու հիշատակը հավերժացնող հուշարձանը կարող է այդպիսի աղմուկի պատճառ հանդիսանալ, ապա մենք պահանջում ենք ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովին նվիրված հուշարձանը Մառնեուլիի շրջանի Լեժբադին գյուղում, ով Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից էր և բազմաթիվ հայեր է սպանել (այդ թվում՝ խաղաղ բնակիչներ), որի համար էլ արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը։

Մնում է միայն մեր տարակուսանքը հայտնել հակասական այն գործողությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ Վրաստանի ադրբեջանական համայնքն ու ադրբեջանցի  պատգամավորները կոչ են անում ապամոնտաժել կիսանդրին, պատճառաբանելով, որ տվյալ անձը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է՝ միաժամանակ շարունակելով Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում տեղադրել Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցների արձանները։

Խստորեն դատապարտում ենք նաև ադրբեջանական աղբյուրներից տարածվող ևս մեկ ապատեղեկատվություն, որ Միքայել Ավագյանը մասնակցել է Աբխազական պատերազմին։ Միքայել Ավագյանը Աբխազիայում աշխատել է մինչև 1990 թ-ը՝ որպես ոստիկան, ուստի չի կարող մասնակցած լինել 1992թ-ից սկսած պատերազմին։ 1990 թ-ից նա ապրել ու գործել է Հայաստանում։»,- նշված է հայտարարության մեջ: