Մյունխենում կկայանա՞ արդյոք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը. Ստանիսլավ Տարասով

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Մյունխենում փետրվարի 16-18-ը կանցկացվի անվտանգության հարցերով հերթական համաժողովը. regnum.ru-ում գրում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Կքննարկվեն Եվրոպայի ապագային, Մերձավոր Արևելքում հակամարտությանն ու տրանսատլանտյան հարաբերություններին առնչվող հարցեր: Համաժողովին կմասնակցի մոտ 20 երկրի նախագահ ու վարչապետ, մոտ 500 քաղաքական գործիչ ու փորձագետ: Արդեն իսկ պայմանավորվածություններ կան մոտ 2000 տարբեր մակարդակի երկկողմ հանդիպումների:

Հնարավոր է հանդիպեն նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը:

Մինչ այդ, Զոհրաբ Մնացականյանը եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր. «Ես կլինեմ Մյունխենում, այնտեղ կլինի նաև Մամեդյարովը: Փարիզում և Դավոսում կայացած մեր հանդիպումների հիման վրա մենք քննարկումներ ենք անցկացնում միջնորդների հետ»: Միևնույն ժամանակ նա նշել էր, որ չի կարող ասել՝ համաժողովի շրջանակում կկայանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հերթական ոչ պաշտոնական հանդիպումը, քանի որ «հայտնի չէ՝ ՀՀ վարչապետը կմեկնի՞ Մյունխեն, թե՝ ոչ»:

«Մնացականյանը փորձառու դիվանագետ է, որը գիտի՝ ինչ ասել, երբ ասել և ինչպես ասել»,- գրում է Ստանիսլավ Տարասովը՝ ուշադրություն հրավիրելով ՀՀ արտգործնախարարի այն արտահայտության վրա, որ «Փարիզում և Դավոսում կայացած մեր հանդիպումների հիման վրա մենք քննարկումներ ենք անցկացնում միջնորդների հետ»՝ բացատրելով, որ միջնորդները ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են:

«Եզրակացությունը հետևյալն է. եթե Մյունխենում նախատեսվում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, ապա դա արվում է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փորձագետների կողմից, ու այդ գործում Մինսկի խումբն ունի անուղղակի մասնակցություն կամ ընդհանրապես չունի: Սա առաջին կարևոր կետն է»,- գրում է Տարասովը:

Ապա շարունակում է, որ երկու զույգերի՝ Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև, աշխատանքի արդյունքում պետք է ամրապնդվեն ձեռք բերված դիրքորոշումները: Սակայն առկա է որոշակի խափանում, որում պատասխանատվության մի մասն ընկած է Բաքվի վրա, որտեղից սկսել են «առաջիկա հաղթանակի» մասին լավատեսական ֆլյուիդներ ստացվել՝ պատրանք ստեղծելով, թե Երևանը շուտով կստորագրի Ադրբեջանի համար ձեռնտու պայմաններով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համաձայնագիր: Չնայած, որ հստակ է, որ կողմերն իրապես գտել են որոշ փոխզիջումային լուծումներ, ինչի մասին Քյոլնում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ «հայկական կողմը չի պատասխանի Ղարաբաղի հարցով փոխզիջումների պատրաստակամության մասին հարցին այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցին չի պատասխանել Ադրբեջանը»:

Ստացվում է, որ ՀՀ վարչապետն առաջարկել է Ադրբեջանին առաջինը բացահայտել խաղաքարտերը: Սակայն երբ Փաշինյանը պարզաբանել է, որ նույնիսկ չի քննարկվում «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, Բաքուն մեղադրել է նրան «բանակցային գործընթացի տապալման» համար:

«Այժմ ՀՀ վարչապետը հակահարձակման է անցել՝ հայտարարելով, որ Հայաստանի համար առաջնահերթությունը Ղարաբաղի անվտանգության ապահովումն է ու նրան բանակցային գործընթացում ներգրավելը: Սա Ալիևին առաջարկվող նոր բանակցային օրակարգ է»,- գրում է նա: