Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ճակատագիրը մնաց օդում. «Ժողովուրդ» 

Լուրեր

04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են: Թեև չի ներկայացվել ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն երեկ գործադիրը հրապարակեց 12 նախարարությունների անունները:

Ըստ այդմ, առաջիկայում կառավարությունը կունենա հետևյալ կազմը.

Արտաքին գործերի նախարարություն,

Պաշտպանության նախարարություն,

Արտակարգ իրավիճակների նախարարություն,

Արդարադատության նախարարություն,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն,

Բնապահպանության նախարարություն,

Առողջապահության նախարարություն,

Ֆինանսների նախարարություն,

Էկոնոմիկայի նախարարություն,

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա դրա փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում:

Փաստորեն, ներկայիս 17 նախարարության փոխարեն կունենանք 12-ը: Ընդ որում, տեղի է ունեցել ոչ թե սոսկ միավորման գործընթաց, այլև որոշ նախարարությունների դեպքում կատարվել է անվանափոխություն: Չկա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, և այս գործառույթները կիրականացնի Էկոնոմիկայյի նախարարությունը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության փոխարեն կլինի Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որի կազմում, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն Գյուղատնտեսության նախարարությունը, նաև նրանց լիազորության շրջանակներում կլինի տրանսպորտի և կապի ոլորտները՝ որպես առանձին ենթակառուցվածքներ: Իսկ ՏՏ ոլորտով կզբաղվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը:

Մեկ հետաքրքիր փաստ էլ. եթե այս փոփոխությունների արդյունքում Մշակույթի նախարարությունը միացվելու է ԿԳՆ-ին, ապա հայտնի չէ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ճակատագիրը. համենայն դեպս, 12 նախարարություններից որևէ մեկի անվանումից պարզ չէ, թե ով է զբաղվելու այդ հարցերով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: