Երևանում զինված բախում է կանխվել. կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ. Shamshyan.com

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Փետրվարի 8-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում զինված բախում են կանխել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց:

Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն ստանալով, խմբին  մի քանի օր պահել են տեսադաշտում և փետրվարի 8-ին վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Դատարանի թույլտվությամբ՝ քննիչները կատարել են միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ:

Վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Քննիչները պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և այդ անձինք հնարավոր է առնչություն ունենան 2019-ի հունվարի 20-ին Էրեբունիում գտնվող բիլիարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք–կրակոցներ արձակելու գործին, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից:

Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ: Աղբյուրի տեղեկություններով՝ բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի վրա հայտնաբերել են բազմաթիվ դաջվածքներ, որոնց մեծ մասը բնորոշ է «Արմենիա Փաուեռ» հանցավոր խմբավորմանը:

Նշվում է, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ բախումը հրահանգված է եղել բանտից: