Պետնախարարը Նորագյուղում մասնակցել է համայնքային խորհրդակցության

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 8-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում մասնակցել է համայնքի հաշվետու ժողովին։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել նաև Ասկերանի շրջանի վարչակազմի նորանշանակ ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։

Խորհրդակցության ժամանակ Նորագյուղ համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանը ներկայացրել է 2018 թ-ի տարեկան հաշվետվությունը։ Համայնքի ձեռքբերումների շարքում Է Մարդյանն առանձնացրել է նախորդ տարի սեփական եկամուտների գերակատարումը, պետական միջոցներով Նորագյուղ-Իվանյան միջհամայնքային ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որն էական աշխուժություն է մտցրել համայնքի կյանքում։ Սրանից զատ՝ նախորդ տարում պետության ստանձնած սոցիալական պարտավորության շրջանակներում կառուցվել, ձեռք է բերվել և շահառուներին նվիրվել 1-ական բնակարան, ևս 1-ի կառուցումն ընթացքի մեջ է։ Նորագյուղի ժողովրդագրական ցուցանիշները թվարկելիս Է Մարդյանը հիշատակել է նաև, որ նախորդ տարի գյուղում գրանցվել է մեխանիկական աճ Երևանից 2 ընտանիք մշտական բնակության է տեղափոխվել համայնք։ Ներկայումս գյուղի դպրոցում սովորում է 258 աշակերտ, որից 28-ը՝ առաջին դասարանցի։ Զեկույցի ավարտին համայնքի ղեկավարը բարձրացրել է գյուղի ոռոգման ջրի և փողոցային լուսավորության հարցերը։
Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ելույթի սկզբում ներկայացրել է գյուղատնտեսական ոլորտում կառավարության հիմնական ծրագրերը։ Հասցեական անդրադառնալով Նորագյուղի գյուղատնտեսական իրականությանը՝ պետնախարարը նշել է, որ այսուհետ 250 և ավելի մ² մակերես ունեցող ջերմոցների յուրաքանչյուր 250 մ-ի համար պետությունը տնտեսվարողին անհատույց աջակցության եղանակով տրամադրելու է 50000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցություն։
Խոսելով ոռոգման ջրի խնդրի մասին՝ պետնախարարը հավաստիացրել է, որ հարցն ուսումնասիրության փուլում է, և կառավարությունը մտադիր է այն լուծել կա՛մ հին ջրամբարի վերանորոգման, կա՛մ նորի կառուցման միջոցով։ «Անհրաժեշտության դեպքում կդիտարկենք նաև արտեզյան ջրհորի կահավորման հարցը»,- հավելել է Գ Մարտիրոսյանը։ Փողոցային լուսավորության հարցում պետնախարարը հայտնել է կառավարության աջակցությունը՝ հավաստիացնելով, որ հարցը վերջնական լուծում կստանա։
Խորհրդակցության ավարտին Գ Մարտիրոսյանը պատասխանել է ներկաների հարցերին։