Մնացականյանն ու Միհկելսոնը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 8-ին Տալին կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի և հանձնաժողովի անդամների հետ։

«Կողմերը կարևորեցին երկու երկրների միջև համագործակցության ակտիվացումը խորհրդարանական ձևաչափով՝ որպես երկկողմ օրակարգի առաջմղման կարևոր հարթակի՝ ուղենշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը։

Զրուցակիցների խնդրանքով ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին: Այդ առումով նախարար Մնացականյանն ընդգծեց, որ կառավարությունն իր գործողություններով ապացուցել է քաղաքական կամքը՝ կյանքի կոչելու ժողովրդի լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ռիյգիկոգուի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին ներկայացրեց Հայաստանի արձանագրած ձեռքբերումները նորարարության և թվային տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման ուղղությամբ՝ կարևորելով տվյալ ոլորտում երկկողմ փորձի փոխանակումը և համագործակցության խորացումը։ Այս առնչությամբ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց այցի ընթացքում Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների և թվային ոլորտի առաջատար մասնագետների և պաշտոնյաների հետ կայացած հանդիպումներն ու քննարկումները՝ հույս հայտնելով, որ դրանք լավ հիմք կծառայեն գործնական և փոխշահավետ համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար:

Նախարար Մնացականյանը և Մարկո Միհկելսոնը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ՝ ընդգծելով Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԱլԳ մասնակից երկրների համար Եվրամիության և անդամ պետությունների հետ համագործակցություն ծավալելու օգտակար հարթակի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: