Երեկ հերոս էր, այսօր՝ հանցագործ, այս անցումները վտանգավոր են, կարող է՝ չմարսվեն. Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

– Պարո՛ն Բլեյան, Կառավարությունը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ քայլեր չի անում: Դա այլևս իշխանության համար անհրաժեշտություն չէ՞:

– Ես շատ կուզեմ, որ Կառավարությունը միշտ գործի որպես հրապարակի կառավարություն, այն շարժումը, որն ապրիլին իրեն Կառավարություն դարձրեց: Հակառակ դեպքում չի հասկացվում, թե այդ ծրագիրն ով պետք է իրագործի, որովհետև ամեն ծրագիր հմայիչ է իր իրագործման մեջ:

– Ամեն դեպքում, սահմանադրական փոփոխություններ պե՞տք է իրականացվեն, թե՞ այս փուլում դա հրատապ չէ:

– Չի կարող չիրականացվել, որովհետև դա մի փաստ է, որ հանրային գիտակցության մեջ դրա կարևորությունն արձանագրվել է, որ այդ Սահմանադրությունը կարված է եղել նախկին իշխանությունների համար և չունի այդ լեգիտիմությունը, որ հասարակությունն իր բոլոր ուժերով չի մասնակցել այդ Սահմանադրության ստեղծմանը:

– Ինչպե՞ս եք վերաբերում իրողությանը, որ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել են նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը:

– Երբ քրեականացվում է արցախյան 30 տարվա պատմությունը և բերվում է մի միջադեպ՝ Մարտի 1-ը, որը կարող է առնչվել բոլորին, և յուրաքանչյուրը կարող է այդ գործով անցնել որպես վկա, որպես մեղադրյալ: Ես գտնում եմ, որ Մարտի 1-ը քաղաքական է, այս փուլում քրեականացումը՝ առանց Սահմանադրական դատարանի ներգրավման, առանց իրավական հարթությունում առաջացած հարցերի քննարկման, մինչև վերջ պարզման, մեզ կներքաշի վերջը չերևացող գործընթացների մեջ: Արդարադատությունը մի կարևոր պայման ունի, այն պետք է նստի հանրային գիտակցության մեջ, հանրությունը պետք է համաձայն լինի իրականացված որոշման, դատավճռի հետ:

– Հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործով քննչական մարմինների գործողությունները հակասությո՞ւն ունեն հանրային ընկալման հետ:

– Քննչական այն նույն մարմիններն էին, որոնք 10 տարի չէին կատարում չէ՞, բայց կար այդ քրեական գործը: Այսինքն՝ կար հանձնարարություն՝ չկատարել, հիմա կա հանձնարարություն՝ կատարե՞լ: Ես ինչո՞ւ պիտի հավատամ այդ մարմիններին:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվի:

– Բայց դա արդեն անհետաքրքիր է դառնում, որովհետև 30 տարվա իր սխալներով ու ձեռքբերումներով, իր հերոսներով, իր կարևոր դեմքերով… այս 30 տարվա ձեռքբերումները եղե՞լ են, թե՞ ոչ։ Ուրեմն՝ այդ ձեռքբերումների գլխին կանգնել են մարդիկ, չեն կանգնել… Երեկ հերոս էր, այսօր՝ հանցագործ։ Այդ անցումները վտանգավոր են, կարող է՝ չմարսվեն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան