Զոհրաբ Մնացականյանին ընդունել է Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ փետրվարի 8-ին պաշտոնական այցով Տալինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունել է Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը:

Զրուցակիցներն հանգամանալից քննարկեցին հայ-էստոնական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև դարերի պատմություն ունեցող բարեկամական կապերն ամուր հիմք են ստեղծում երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և դրա առևտրատնտեսական բաղադրիչը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:

Էստոնիայի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր փոխանակեցին նաև Հայաստանի և Եվրամիություն միջև գործընկերության շուրջ: Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը խորհրդանշական համարեց այցն Էստոնիա՝ որպես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացրած ԵՄ երկիր: ԱԳ նախարարը հավելեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության նոր իրավական հիմք հանդիսացող ՀԳԸՀ-ը նաև կարևոր գործիք է կառավարության զարգացման օրակարգն առաջ մղելու համար:

ԱԳ նախարարը զրուցակցին ներկայացրեց նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու  բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Անդրադառնալով բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռբերումներին և զուգահեռներ անցկացնելով այս ոլորտում Էստոնիայում առկա փորձի հետ՝ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ միասնական աշխատանքի և համատեղ նախաձեռնութունների շնորհիվ հնարավոր կլինի կյանքի կոչել բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխահային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը: