Մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ քաղաքացին բազմաթիվ անգամներ նամակով դիմել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ հայտնելով, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող իր հողամասերը բնության մեջ և էլեկտրոնային քարտեզում գտնվում են տարբեր իրադրական դիրքում: Քաղաքացին պահանջել է հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա և կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում /էլեկտրոնային քարտեզում/ պահպանելով գծային չափերը և մակերեսը:

Նշված  հանգամանքը քաղաքացին վիճարկել է ՀՀ վարչական դատարանում և վերջինիս հայցապահանջի հիման վրա՝ ՀՀ վարչական դատարանը 2017 թվականի հուլիսի 7-ին վճիռ է կայացրել, որով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պարտավորեցրել է քաղաքացուն պատկանող  հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա և կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում պահպանելով գծային չափերը և մակերեսը, ինչը, սակայն, կառույցի համապատասխան բաժնի պետի  կողմից չի կատարվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Արմենակյանի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: