«Հայաստանի նորընտիր խորհրդարանը հանձնառու է բարեկամության խմբերի ձևավորումն իրականացնել բացառապես արդյունավետ գործունեության տրամաբանության սկզբունքից ելնելով». Ռուբեն Ռուբինյան

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

ՀՀ ԱԺ լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ալիա Մահմուդ Սալման Ալ Զուբեյդիին:

Մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան եւ հույս հայտնել, որ ներկայումս թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրաքի նորընտիր օրենսդիր մարմինների գործունեությունը կլինի ավելի նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու համար:

Իր հերթին Ալ Զուբեյդին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին խորհրդարանական դիվանագիտության իրականացման գործում համակարգող դերակատարում եւ պատասխանատվություն ունեցող պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ երկուստեք առավել արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի միջեւ համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ առկա համագործակցության զարգացման ներուժին, կարեւորել էներգետիկայի, զբոսաշրջության եւ այլ հնարավոր ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Քննարկել Է նաեւ երկու երկրների խորհրդարաններում առկա միջխորհրդարանական բարեկամության խմբերի ավելի նպատակային համագործակցության կարեւորությունը:

«Հայաստանի նորընտիր խորհրդարանը հանձնառու է բոլոր բարեկամության խմբերի՝ ներառյալ Հայաստան-Իրաք միջխորհրդարանական բարեկամության խմբի ձեւավորումն իրականացնել բացառապես արդյունավետ գործունեության տրամաբանության սկզբունքից ելնելով», – ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Իրաքի խորհրարաններն իրենց նպաստը կբերեն երկու երկրների միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների հնարավորինս արագ կյանքի կոչմանը: