Մինաս Ավետիսյանի որդին բարձրաձայնում է՝ «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը, որը մեծանուն նկարչի որդին է, ահազանգում է, որ Գյումրիի գործարաններից մեկի պատին նկարված Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է:

Արման Ավետիսյանը նշում է, որ գրավոր դիմել են վարչապետին, Մշակույթի նախարարությանը,  սակայն ոչ մի դրական պատասխան չի ստացել։

«ՀՀ մշակույթի նախարարության ծրագրերից մեկի շրջանակում Մինասի ութ որմնանկար է ամրակայվել և փրկվել: Մնացել էր վերականգնել «Գիշեր» գործը,  որն ամենավատ վիճակում է: Հերթը դրան չէր հասնում, քանի որ  կազմակերպությունները, անհատները, որոնք վճարում էին որմնանկարը  տեղափոխելու համար, առաջին հերթին աշխատում էին պատից հեռացնել և վերականգնել այն գործերը, որոնք ավելի քիչ էին վնասված»,- ասաց Արման Ավետիսյանը:

Ըստ Արման Ավետիսյանի՝ երբ հայ մասնագետները «Գիշեր» որմնանկարը  վերականգնելու նպատակով կտրել, հանել էին որմնանկարի մի մասը, լուր են ստանում, որ լաբորատորիան, որտեղ այն պետք է վերականգնվի, փակվել է, և աշխատանքներն այլևս չեն կարող  ֆինանսավորվել:

«Վերականգնողները պատից հանված կտորները դնում են պատի տակ ու մեկնում Երևան՝ պարզելու, թե ինչ հարցեր են ծագել: Երբ վերադառանում են, տեսնում են, որ այդ կտորները գրեթե ոչնչացվել են` ընկնելով ոտքի տակ» ներկայացրեց Ավետիսյանը։

Վերջինիս խոսքով՝ վերջին անգամ անցյալ տարի ամռանն են բարձրաձայնել որմնանկարի պահպանման հարցը:

«Հանդիպել եմ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, բայց այդ ժամանակ նախարարությունը չէր կարող որևէ ծրագիր իրականացնել այդ ուղղությամբ»,- նշեց Ավետիսյանն ու հավելեց, որ նախկինում որմնանկարի պահպանության համար հաշվարկներ իրականացրել են, բայց հիմա հաշվարկը վերանայել է պետք:

«Հավանաբար, շուրջ 20-25 000  ԱՄՆ դոլար անհրաժեշտ կլինի «Գիշերը» վերականգնելու համար»,- ասաց նա:

Նշենք, որ  «Գիշերը» որմնանկարը ստեղծվել է 1973 թվականին է:

Աղավնի Սուքիասյան