ՀՀ-ում կլինի 12 նախարարություն. վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները. Փաշինյան
Քաղաքականություն
08.02.2019 | 14:03ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումներն ավարտվեցին ու արդյունքում ՀՀ-ում կլինի 12 նախարարություն:
«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:
ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- գրել է նա: