Մանվել Գրիգորյանին կալանավայրից տեղափոխել են «Նաիրի» ԲԿ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն՝ հետազոտման։ Այս մասին Factor.am-ին ասաց քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ առավոտյան է հանդիպել իր պաշտպանյալին, բայց հիվանդանոց տեղափոխելու մասին տեղեկություն չունի․ «Ինչպես միշտ առողջությունը վատ էր, բայց մանրամասներ չգիտեմ»։

Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Նրա պաշտպանները դատարան են դիմել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ, որի վերաբերյալ դեռ դատարանի որոշում չունեն։ Պաշտպանն ասաց, որ քանի դեռ Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ, իրենք պարբերաբար գրավի միջնորդություններ կներկայացնեն դատարան։

Հիշեցնենք, որ նա դեկտեմբերի 21-ին, 25 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր այս տարվա հունիսին։

Լիլիթ Շաբոյան