Պենտագոնի որոշմամբ զորքերը երեք ամսում Սիրիայից դուրս կբերվեն

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

Ամերիկյան զորքերը մինչև ապրիլի վերջ պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Սիրիայի տարածքից․ հայտնում է rbc.ru-ն։ Բացի այդ, Վաշինգտոնում մտադիր են վերջնականապես լուծել քրդերին Թուրքիայի հնարավոր հարձակումից պաշտպանելու հարցը։

Սիրիայից ամերիկյան զորախմբերի դուրսբերումը նախատեսվում է սկսել մոտակա շաբաթներին՝ «Իսլամական պետության» զինյալների վերջին դիմադրությունները ճնշելուց հետո։

Զորքերի ամբողջական դուրսբերումը, ըստ  ԱՄՆ պաշտպանության նախարարության նախահաշվարկի, ապրիլի վերջին կլինի, այդուհանդերձ՝ հստակ ժամկետներ չեն նշում։

Վաշինգտոնում հույս են հայտնում, որ մինչ այդ դիվանագետներին կհաջողվի Անկարայի հետ պայմանավորվածություն ձեռք բերել այն մասին, որ թուրքական ռազմական ուժերը չներխուժեն Սիրիայի՝ քրդերի հսկողության տակ գտնվող հյուսիս-արևելյան  տարածքներ։ Հարցի շուրջ առայժմ նշանակալի առաջընթաց չի գրանցվել, ինչը նշանակում է, որ չի բացառվում՝  գործընթացը դանդաղի։

Հիշեցնենք, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի դեկտեմբերին էր հայտարարել՝ ընդգծելով, որ տարածաշրջանում հիմնական առաքելությունն իրականացված է։ Արդեն հունվարին հայտարարությամբ հանդես էր եկել նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, որը խոստացել էր մի քանի շաբաթվա ընթացքում Սիրիան ամբողջությամբ ազատագրել «Իսլամական պետության» անդամներից։

Նախօրեին նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն էր պահանջել էր «վերացնել Սիրիայում ԱՄՆ զորքերի ապօրինի ներկայությունը»։

Նելլի Մելքոնյան