Կաթնամթերք արտադրող ֆրանսիական «Սոդիալ» ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարները

Լուրեր

12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչների հետ։

Ինչպես նշել է ընկերության վաճառքի տնօրեն Անիլ Բհատը, «Սոդիալը» Ֆրանսիայում առաջատար կաթնամթերք արտադրողներից է, որին բաժին է ընկնում կաթի մթերման 25%-ից ավելին: Նրա խոսքով` «Սոդիալը» ցանկանում է ուսումնասիրել Հայաստանը՝ ընդլայնելու իր գործունեությունը, քանի որ դեռևս աշխարհի այս հատվածում այն ներկայացված չէ:

«Հայաստանը հետաքրքիր է մեզ համար, քանզի  պատուհան է դեպի խոշոր` ԵՏՄ շուկա», – ասել է Անիլ Բհատը: Նրա խոսքով`ընկերությունը պատրաստ է կիսվել կոոպերատիվի հիմնադրման և արդյունավետ գործունեության փորձով հայաստանյան գործընկերների հետ։

Ծրագրի առաջնային փուլում դիտարկվում է արտադրության շղթայի մի հատվածի իրականացումը Հայաստանում: Հնարավոր է նաև տարածաշրջանային համագործակցությունը ԱՊՀ տարածքում: Ընկերության պատվիրակությունն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է ունեցել հայաստանյան արտադրողների հետ:

Նախարար Խաչատրյանը «Սոդալի» ղեկավարության հետ քննարկել է ծրագրին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը ծրագրի ընթացքում և անել առավելագույնը` ծագող խնդիրներին լուծումներ տալու նպատակով: