Քայլել ժամանակին համընթաց. Երևանը քննարկում է միջազգային ուրբանիստական համաժողով կազմակերպելու խնդիրը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ինչպե՞ս անել, որ քաղաքի զարգացման ծրագրերն ու բարեփոխումները դառնան տնտեսական խոշոր հեռանկարների հիմք: Երևանում գտնվող Moscow Urban Forum-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Երևանի հիմնախնդիրները, զարգացման ծրագրերն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով համանման համաժողով կազմակերպել Երևանում.  տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից:

Մասնագետները կարծում են, որ կարճ ժամանակահատվածում Երևանը կարող է դառնալ արագ զարգացող ժամանակակից քաղաք:

2012-ից ի վեր անցկացվող ամենամյա Moscow Urban Forum-ի նպատակն է՝ յուրաքանչյուր տարի տարբեր մասնագետների ներգրավմամբ ձևավորվել քաղաքային ընդհանրական օրակարգ, ներկայացնել միջազգային վերջին քաղաքաշինական միտումները, որոնք նպաստում են քաղաքային կայուն զարգացմանը, ինչպես նաև հարթակ դառնալ փորձագետների, ներդրողների և հասարակական կազմակերպությունների միջև:

«Կարծում ենք այս փուլը Երևանի համար քաղաքական առումով ամենահարմարն է փոփոխությունների իրականացման համար, քանի որ քաղաքային իշխանությունը վայելում է բնակիչների համակրանքն ու վստահությունը: Յուրաքանչյուր բարեփոխում իրականացնելիս նախևառաջ պետք է մտածել թե ի՞նչ կտա այն քաղաքի տնտեսական զարգացմանը, ինչն էլ իր հերթին քաղաքին կապահովի ուրույն դիրք աշխարհի քաղաքների շարքում: Հիմա աշխարհում երկրների զարգացումն ու մրցունակությունը դիտվում է պետության խոշոր քաղաքի օրինակով և չափվում կյանքի որակի, տեխնոլոգիաների և զբոսաշրջության զարգացմամբ: Փոփոխությունների նման ռազմավարություն որդեգրելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որն, ինչպես երևում է, Երևանն այսօր ունի», – Երևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Moscow Urban Forum-ի ծրագրերի տնօրեն Վասիլի Աուզանը և հավելեց, որ համաշխարհային չափորոշիչներով մի քանի խմբերի բաժանվող առաջադեմ քաղաքների շարքում Երևանը, վստահաբար, կարող է հայտնվել այնպիսի քաղաքների խմբում, ինչպիսիք են Սինգապուրը, Թել-Ավիվը, Լյուքսեմբուրգը կամ Տալլինը:

Երևանը, որն աշխարհի հայության միավորող օղակն է, ունի հարուստ ժառանգություն, որը կարելի է համադրել նորարարությունների և սթարթափ նախագծերի հետ ու ստանալ հետաքրքիր արդյունք:

Երևանի իշխանության ներկայացուցիչները հավանություն տվեցին ուրբանիստական համաժողով անցկացնելու գաղափարին և նախաձեռնությունն իրականացնու նպատակով պայմանավորվեցին շարունակել շփումները մոսկովյան կողմի հետ: