Հերիքնազ Տիգրանյանը միաձայն ընտրվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Փետրվարի 8-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջադրեց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը: Նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանը հույս հայտնեց, որ իրենց հանձաժողովը կկարողանա արդարացնել հանրության սպասելիքները:

«Որքանով որ ակնկալիքները այս մեր հանձնաժողովից հանրության մոտ շատ ավելի մեծ են, որովհետև իրենց կյանքի որակի փոփոխությունները սպասում են հենց մեր հանձնաժողովից, կարծում եմ, որ կկարողանանք արդարացնել իրենց սպասելիքները: Կարծում եմ՝ երկար տարիների կուտակած փորձս կկարողանամ ծառայեցնել ի շահ մեր հանձնաժողովի աշխատանքների»,- նշեց Տիգրանյանը:

Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև հանձնաժողովի աշխատակարգի նախագիծը: «Սա տիպային աշխատակարգի օրինակ է, և ամբողջությամբ արտացոլում է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի դրույթները: Ցանկացած դեպքում, եթե կարիք լինի, կարող ենք նիստ հրավիրել, և աշխատակարգում իրականացնել որոշակի փոփոխություններ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմը բաղկացած է 12 անդամից: «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովում ունի 8, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ 2-ական անդամ: