Լինելով ԵՏՄ անդամ՝ ինչո՞ւ չենք կարողանում օգտվել այդ կառույցի ընձեռած հնարավորություններից. Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 8-ի նիստում հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչանը․ նա ընտրվեց հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, մասնավորապես անդրադարձավ ԵՏՄ անդամ պետությունների հետ ՀՀ-ի տնտեսական քաղաքականությանը։

«Այս փուլում մենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ չենք կարողանում օգտվել ԵՏՄ-ի ընձեռած լայն հնարավորություններից։ Չէ՞ որ տնտեսական միություն ասելով մենք հասկանում ենք միասնական շուկա, իսկ այդ միասնական շուկա ասվածը ենթադրում է ոչ միայն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, այլ նաև ապրանքների գնագոյացման նույն պայմաններ»,-իր դիտարկումներն առանձնացրեց հանձնաժողովի նախագահը՝ շեշտելով․ «Այս հարցերը մենք գործադիրի առաջ բարձրացնելու ենք և քննարկելու ենք, թե գործադիրն ի՞նչ պարտականություններ ունի այս ինտեգրացիոն գործընթացները կազմակերպելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան