Տալինի Նիգուլիստե եկեղեցում համերգ է կայացել՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

Փետրվարի 7-ին Տալլինի Նիգուլիստե եկեղեցում տեղի ունեցավ «Գյուրջիև» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին: Միջոցառմանը, որը նախաձեռնվել էր Էստոնիայում ՀՀ դեսպանության կողմից, ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էստոնիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Տարվի Սիթսը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Հայերի ու էստոնացիների միջև շփումները գալիս են դարերի խորքից, երկու ժողովուրդները վայելում են փոխադարձ հարգանք, կիսում տարբեր խնդիրները միասնաբար հաղթահարելու պատմություն: Սակայն մեր ժողովուրդներին միավորում է առավել զորեղ ուժ, և այդ ուժը մշակույթն է»:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց մաեստրո Լևոն Իսկենյանին և «Գյուրջիև» համույթին երեկոյի ընթացքում հանդիսատեսին հայ անվանի կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններին ծանոթացնելու հնարավորության համար՝ այդ կատարումներով ներկայացնելով նաև մեր քաղաքակրթությունը, մեր մշակույթը և մեր ինքնության նկատմամբ առկա վստահությունը:

«Կոմիտասը միանձնյա դրեց հայ դասական երաժշտության հիմքերը: Մի մարդ, ով այդքան շատ էր սիրում կյանքը: Քահանա, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ երաժշտական արվեստի ավանդույթները հավաքագրելուն՝ հետագայում դրանք վերածելով գլուխգործոցների: Իր երաժշտությունն ամուր ինքնության դրսևորում է, որով մենք այդքան հպարտ ենք: Ուրախ եմ, որ մեզ այսօր հնարավորություն ընձեռվեց մասնակից լինելու, թե երաժշտությունն ու մշակույթը ինչպես են առավել մերձեցնեում մեր ժողովուրդներին»: