ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար քաղաքական որևէ խոչընդոտ չկա. Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման համար քաղաքական որևէ խոչընդոտ չկա: Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ անդամ 28 պետություններից 10-ն արդեն վավերացրել են փաստաթուղթը:

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի հետ կապված մենք ունենք միմիայն դրական ազդակներ ԵՄ անդամ երկրների մեր գործընկերներից: 28 պետություններից 10-ն արդեն վավերացրել են, մյուս երկրներից որոշներում փաստաթուղթն արդեն խորհրդարանում է: Նաև ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին է առիթ ունեցել հայտարարելու, որ որևէ քաղաքական խոչընդոտ չկա: Մեծ հաշվով՝ չեմ էլ պատկերացնում, թե ինչու պետք է լիներ»,- հավելեց Եղոյանը:

Հարցին, թե հաշվի առնելով այն տեմպը, որով վավերացվում է համաձայնագիրը, հնարավո՞ր է մոտ ժամանակներս հասնել Եվրամիության երկրների հետ ազատ վիզայի ռեժիմի, որովհետև քայլերը, կարծես, դանդաղում են, Արման Եղոյանը պատասխանեց, որ գործընթացը դանդաղել է որոշ օբյեկտիվ պատճառներով:

«Մասնավորապես՝ Եվրախորհրդարանի սպասվող ընտրությունների պատճառով, որոնք պետք է տեղի ունենան մայիսին: Այստեղ կա նաև քաղաքական օրակարգ, մասնավորապես՝ որոշակի բարեփոխումների իրականացման տեմպի մասին է խոսքը: Եվ այստեղ ես կարծում եմ, որ մեր կողմից որևէ խնդիր չի կարող լինել»,- նշեց նա:

Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը, սակայն, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական վավերացման և վիզայի ազատականացման հարցով բանակցությունների մեկնարկի ժամկետ դժվարանում է նշել:

«Ես հստակ ժամկետ չեմ կարող ասել, որովհետև դա կախված կլինի բազմաթիվ գործոններից, որոնք ես այս պահին կանխատեսել չեմ կարող: Ոչ ոք չի կարող ասել, թե, օրինակ, Եվրախորհրդարանն ընտրվելուց հետո ի՞նչ տեմպով կաշխատի կամ մեզ մոտ բարեփոխումների կիրարկումն ի՞նչ տեմպով կգնա՝ արագ, շատ արագ, թե՞ գերարագ»,- ասաց Արման Եղոյանը՝ խորհուրդ տալով կենտրոնանալ ոչ թե ժամկետների, այլ գործընթացների դինամիկայի վրա:

 

Մանրամասները՝ տեսանյութում: