ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ԼՀԿ-ական Կարեն Սիմոնյանը

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 8-ին, տեղի ունեցավ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի առաջին նիստը, որն արտահերթ էր։

Նիստի օրակարգում էին ընդգրկված հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության, ինչպես նաև՝ հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին հարցերը։

Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջդրվել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի թեկնածությունը։

«Կփորձենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել առաջին հերթին բարելավվելու ԵՄ-ի հետ հարաբերությունները, դրանք հասցնելու ռազմավարության գործընկերության մակարդակի, ինչպես նաև ազդելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման վրա»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչ տեսլական ունի Կարեն Սիմոնյանն այս հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ։

Հարցին ի պատասխան՝ թեկնածու նշեց․ «Հանձնաժողովի և՛  տեղակալը, և՛ փոխնախագահն ունեն համակարգողի և կազմակերպչի գործառույթներ, ուստի մենք միասին պետք է մշակենք մեր գործողությունները։ Առաջինը կարող ենք օգտագործել այլ խորհրդարանների հետ կապերը, արագացնել CEPA-ի վավերացումը, ինչպես նաև իրականացնել միջոցառումներ՝ մինչ CEPA-ի-ուժի մեջ մտնելը»։

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի բոլոր տասը անդամները միաձայն կողմ քվերակեցին Կարեն Սիմոնյանի թեկնածությանը։

Հաստատվեց նաև  Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատակարգը։

Աղավնի Սուքիասյան