ՀՀ վարչապետից հանդիպման առաջարկին պատասխան դեռ չենք ստացել. Ստանիսլավ Զաս

Լուրեր

05.08.2026 | 16:20
Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
Բոլորը

Բելառուսը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչի նշանակման հարցում կոնսենսուսի հույս ունի: ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ կանոնադրությունը սահմանափակ կազմով գլխավոր քարտուղարի նշանակման որոշման ընդունման հնարավորություն է նախատեսում: «Բայց դա լավագույն տարբերակը չէ: Նման որոշումները պետք է կոնսենսուսով ընդունվեն: Դա նորմալ, անխափան աշխատանքի գրավականն է: Հույս ունենք, որ առաջիկայում կոնսենսուսով որոշում կկայացվի»,- ասել է Զասը:

Նա նշել է, որ իր թեկնածության համաձայնեցման գործընթացում առայժմ առաջընթաց չկա. Հայաստանի վարչապետի հետ հանդիպում դեռ չի կայացել:

«Հայկական կողմի համար հարմար ցանկացած պահի հանդիպման առաջարկն ուղարկվել է: Առայժմ պատասխան չենք ստացել»,- հավելել է Ստանիսլավ Զասը:

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարներն արդեն իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի առաջադրած թեկնածուին: