Համերաշխության և վճռականության դրսևորում. Փաշինյանը Մակրոնի՝ ապրիլի 24-ի հայտարարության մասին
Քաղաքականություն
07.02.2019 | 20:26ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին Էմանուել Մակրոնի հայտարարությանը:
«Ես ողջունում եմ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որը արտացոլում է նրա համերաշխությունն ու վճռականությունը մարդու իրավունքների պաշտպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման գործում»,- գրել է Փաշինյանը: