ՀԱԿ-ը Մարտի 1-ին երթ չի՞ անցկացնի․ սպասում են իշխանության քայլերին

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած ամենամյա երթի հետ կապված կոնգրեսը սպասում է իշխանության քայլերին։

ՀԱԿ գրասենյակից Factor.am-ին հայտնեցին, որ այս տարի սպասելու են՝ կառավարությունն ինչ քայլեր կիրականացնի և իրենք կշարժվեն, ըստ այդմ:

«Տրամաբանական է, որ այս տարի պետք է իշխանությունները կազմակերպեն»,- փոխանցեցին
ՀԱԿ-ից:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ իշխանության քայլերը կլինեն Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը և տասը զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելը:

Հիշեցնենք՝ ամռանը Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ դրեցին «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծ։ Լենա Նազարյանը մեր հարցին ի պատասխան ասաց՝այժմ նախագիծը լրամշակվում է և առաջիկայում կրկին կդրվի շրջանառության մեջ:

Մարտի 1-ի իրադարձություններից հետո ամեն տարի Հայ ազգային կոնգրեսը երթ է անցկացրել Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի հրապարակ, ինչպես իրենք էին հայտարարում՝ ընդդեմ 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների:

Անցած տարի լրացավ Մարտի 1-ի ողբերգության տասը տարին, այն ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, այսօր արդեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթի ընթացքում պատասխանելով Factor.am- ի հարցերին հայտարարել էր՝ Մարտի 1-ի համար հավասարապես պատասխանատու են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները, ավելին՝ ընդգծել էր, որ Սարգսյանի անունը Մարտի 1-ի վրայից նույնիսկ «ժավելով» հնարավոր չէ մաքրել:

Այդ հայտարարությունից մոտ կես տարի անց, երբ արդեն Փաշինյանն էր ստանձնել երկրի ղեկավարումը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց, նա այժմ գտնվում է անազատության մեջ: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հայտնի դարձավ, որ հարցաքննվել է որպես վկա:
Սահմանադրական կարգի տապալման հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև այն ժամանակ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին և այլ նախկին պաշտոնյաների:

Շողիկ Գալստյան