Պարգևատրումների գումարը կես միլիոն դոլարից ավելի է. Ջանջուղազյանը հաստատում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Բյուջեի մասին օրենքով Ֆինանսների նախարարության համար նախատեսված պարգևավճարների ֆոնդից ավելի ոչինչ չի վճարվել: Փետրվարի 7-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Դիտարկմանը, թե պաշտոնական հարցմանը պատասխան է ստացվել, ըստ որի՝ Ֆինանսների նախարարությունը մոտ կես միլիոն դոլարի չափով պարգևավճարներ է բաժանել, արդյոք շատ չէ՞, նախարարը պատասխանեց. «Պետք է առաջարկեմ, որպեսզի առաջնորդվեք օրենսդրությամբ: ԱԺ-ի կողմից հաստատված «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով Ֆինանսների նախարարության համար նախատեսված պարգևավճարների ֆոնդից ավելի չի վճարվել: Եվ ոչ թե ձեր ասած կես միլիոն դոլարի մասին է խոսքը, այլ ավելի մեծ է գումարը, և թիվն էլ կարող եմ ասել: 2018 թվականին եղել է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 10 տոկոս՝ գումարած 30 տոկոս: 10 տոկոսը քաղաքացիական ծառայողների համար օրենքով նախատեսված չափն է, 30 տոկոսն էլ եղել է պարգևատրման համար նախատեսված առանձին ֆոնդ»:

Հարցին՝ ճի՞շտ են մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը՝ նախարարը, 10 հազար դոլարի չափով պարգևավճար է ստացել, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ լրատվամիջոցներն իրեն այդ հարցն ուղղելու հնարավորություն ունեցել են:

«Թեպետ ինձ զարմացնում է, որ այդ հարցն է տրվում՝ ընձեռված հնարավորությունից օգտվելու փոխարեն: Վերջին 20 տարիներին իմ զբաղեցրած պաշտոնն այնպիսին է, որ կան օրենքով նախատեսված պահանջներ, թե որքան չափով ես պետք է հրապարակային լինեմ, ինչ անձնական տվյալներ եմ պարտավոր հրապարակել, և դրանք հրապարակված են: Կարող եք հանգիստ ուսումնասիրել, թե որքան եմ ստացել 2017 թվականին՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, և ոչ շատ հեռու ապագայում հնարավորություն կունենաք նաև համեմատել, թե ինչքան եմ ստացել 2018-ին: Դա մոտավորապես 10 տոկոսի տարբերություն է՝ 2017-ի համեմատ: Ինձ թվում է՝ առնվազն 10 տոկոսի չափով իմ պատասխանատվությունը 2018 թվականին ավելացել է»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: