Կառավարության ընդունարանում լսել են տաքսու վարորդներին
Հասարակություն
07.02.2019 | 14:32Կեսօրին կառավարության դիմաց տեղի ունեցավ տաքսու վարորդների բողոքի ակցիան: Վարորդնեը պահանջում էին օրինական ավտոկայանատեղիներ, վարորդական արտոնագրերի գների իջեցում, ինչպես նաև տեսախցիկների հանում:
Տաքսու վարորդներին կառավարության ընդունարանում լսեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը խոստացավ վարորդների պահանջների կատարմանը հետամուտ լինել: