Օրհներգի փոխել-չփոխելու վերաբերյալ պարտիզանական լռություն են պահպանում, թեև պետք է բացահայտեն մի շարք հետաքրքիր փաստեր․ գիտաշխատող

Լուրեր

10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
Բոլորը

Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, երաժշտական արխիվի երաժշտական բաժնի պատասխանատու Մարինե Մուշեղյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց դեռևս անհայտ մի շարք փաստեր  ՀՀ գործող օրհներգի վերաբերյալ։

Ըստ գիտաշխատողի՝ 2018 թվականին Կոմիտասի թանգարան ինստիտուտում ֆրանսիահայ դիրիժոր և խմբավար Ալեքսանդր Սիրանոսյանի հետ համատեղ ունեցել են դասախոսություն, որը նվիրված էր գործող օրհներգի պատմությանը։

«Մենք բավականին հետաքրքիր փաստեր էինք գտել գործող օրհներգի ծագումնաբանության վերաբերյալ, որն էլ ներկայացրեցինք։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին մեր երաժշտական մտավորականության մեծ մասը, ուսանողներ։ Այսօր, երբ ակտուալ է դարձել օրհներգի փոխել-չփոխելու հարցը, զարմանալիորեն այդ շերտը լուռ է․ պարտիզանական լռություն է պահպանում, թեև այժմ լռելու ժամանակը չէ և պետք է բացահայտվեն շատ հետաքրքիր փաստեր»,- իր մտահոգությունները հայտնեց Մարինե Մուշեղյանը։

Ներկայացնելով ՀՀ պետական օրհներգի պատմությունը՝ նա նշեց, որ Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը 1861-ին է տպագրվել, իսկ 1879 թվականին Եզնիկ քահանա Երզնկյանցի գրքում արդեն իսկ ներառված է եղել «Մեր հայրենիք» վերնագրով, հայկական նոտագրությամբ Նալբանդյանի ստեղծագործությունը՝ արդեն վերածած խմբերգի։ Մուշեղյանը նշեց, որ այդ գիրքն առկա է Ազգային գրադարանում և բոլոր ցանկացողները կարող են թերթել գիրքն ու ծանոթանալ դրա բովանդակությանը։

«1880 թվականին Երզնկյանցը հրապարակել է ևս մեկ ժողովածու, որտեղ ընգրկված է «Մեր հայրենիք»-ը՝ դարձյալ հայկական նոտագրությամբ։ Հեղինակն իր գրքի առաջաբանում նշել է, որ այդ ժողովածուն բաժանել է 4 մասի՝ ըստ ժանրերի և նշել, որ երգերի մի մասն իր հորինածն են։ Արդյոք «Մեր հայրենիքը» Երզնկյանցի՞ հորինածն է, դժվար է ասել, սակայն փաստ է, որ նա 1879 թվականին ձայնագրել և մշակել է այս երգը, որպես խմբերգ»,- ասաց Մուշեղյանը և հավելեց․ «Հիմա ի՞նքն էր մեղեդու հեղինակը, թե՞ դա տարածված երգ էր, ինքը լսել, ձայագրել է, չենք կարող ասել, սակայն նշեմ, որ 1982 թվականին Վաղարշապատում հրապարակվել է նոր ժողովածու, որտեղ նույնպես «Մեր հայրենիքը» զետեղված է եղել, իսկ 1885 թվականին Քրիստափոր Կարա-Մուրզան Արծրունի թատրոնում առաջին անգամ կատարում է իր մշակմամբ «Մեր Հայրենիքը»»:

Աղավնի Սուքիասյան