Փայլանը հայկական գանձեր որոնող ոստիկանների թեման բարձրաձայնել է Մեջլիսում

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը օրեր առաջ Դիարբեքիրի Սիլվան շրջանում հայկական գանձեր որոնող ոստիկանների հարցը բարձրացրել է մեջլիսում. տեղեկացնում է ermenihaber-ը:

Հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցադիմումի մեջ Փայլանը թեմայի վերաբերյալ հետևյալ հարցերն է հղել Սոյլուին.

«1. Ի՞նչ տեղեկություններ կան այն մասին, թե «հայերին պատկանող թաղված ոսկիները գտնելու նպատակով փոսեր փորած» անվտանգության աշխատակիցները ինչքան ժամանակ են նման գործունեություն ծավալել, քանի փոս են փորել և մինչ այսօր ինչ քանակությամբ հայկական թաղված/թաքցված իրեր են գտել:

2. Հայկական և հունական մշակութային ժառանգության նմուշներ ու թաղված թանկարժեք իրեր մնացած շրջանների ոստիկանության աշխատակիցների նկատմամբ վերոնշյալ գործունեությամբ զբաղվելու համար քանի՞ իրավական գործընթաց է նախաձեռնվել:

3. Արդյո՞ք սկսվել է հետաքննություն այն պնդումների վերաբերյալ, ըստ որոնց՝ քաղաքացիները մուտքը արգելված այնպիսի շրջաններում, ինչպիսին Սուրն է, այլ ոստիկանության աշխատակիցներ գանձախուզությամբ են զբաղվում:

4. Նախարարությունը ի՞նչ միջոցներ է ձեռք առնում գանձախուզության դեմ, որը մեծ վնաս է հասցնում մեր երկրի պատմական հարստություններին:

5. Ի՞նչ եք մտածում պատմական ժառանգություն հանդիսացող իրերի գողությունների ու գանձախուզության դեմ պայքարի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու մասին»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանի պատմական շենքերից մեկի բակում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4 Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով: