Երկու ձեռքով կողմ եմ Կառավարության այդ որոշմանը․ ծխելը համարում եմ չարիք. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Կառավարության ծրագիրը դեռ չի կարդացել, երբ կկարդա, կտեսնի՝ իր ցանկություններն այնտեղ ամրագրվա՞ծ են, թե՞ ոչ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը հավելելով․ «Կառավարության ծրագիրը ԲՀԿ խմբակցությունում էլ դեռ չի քննարկվել, ուստի դրա վերաբերյալ չեմ կարող բան ասել»։

Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին նաև հասարակության մեջ աղմուկ բարձրացրած մեկ այլ խնդրի՝ հանրային վայրերում ծխելու արգելքի մասին։

«Երկու ձեռքով այդ որոշմանը կողմ եմ, ծխելը համարում եմ չարիք, և եթե երրորդ ձեռք էլ ունենայի, 3 ձեռքով կողմ կքվեարկեի Կառավարության այդ որոշմանը»,- նկատեց պատգամավորը։

Անդրադառնալով Գևորգ Կոստանյանի հայտնած այն տեղեկությանը, որ Ադրբեջանը ՄԻԵԴ-ում 50 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Արցախի վերաբերյալ, Նաիրա Զոհրաբյանը, որը նաև ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, պատասխանեց․ «Դա այն բազմաթիվ հայցերից մեկն է, որն Ադրբեջանը պարբերաբար ներկայացնում է ՄԻԵԴ, կարծում եմ՝ այնտեղ մեր ներկայացուցիչներն ու ՀՀ կառավարությունն ունեն բոլոր հնարավորությունները նման անհեթեթ հարցերին իրավական դաշտում հակազդելու համար, իսկ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կարող է այդ հարցը քննարկել, սակայն ՄԻԵԴ-ի գործընթացների վրա ազդել չի կարող»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան