Այլ դաշնակցականներ պետք է այսօր այնտեղ նստած լինեին, ոչ թե Արմենակ Մնջոյանը․ Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ Հայաստանում չկա գեթ մեկ ցմահ ազատազրկված, որի կենսագրությանն ու քրեական գործին ինքը ծանոթ չլինի, պնդում է՝ «մենք ունենք մի քանի ցմահ դատապարտյալներ, որոնք ունեին ներման արժանանալու իրավունք»։

«Եթե սպան անարգում է զինվորին, որի արդյունքում սպանություն է տեղի ունենում, 20 տարի զինվորը նստած է, նա արդյոք ունի՞ իրավունք ներման աժրանանալու»,- այսօր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց  Զոհրաբյանը՝ նշելով, որ որպես պատգամավոր, ներման ինստիտուտի հետ կապված  օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն է տեսնում։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև կալանավորների  հացադուլ հայտարարելու դեպքերին՝ մասնավորապես Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքներին։

«Երբ ասում են, որ Մհեր Եղիազարյանը հացադուլից չի մահացել, ես այդ գնահատականի հետ, թերևս, չհամաձայնեմ, որովհետև երբ մարդը 44 օր հացադուլի մեջ է, նրա կենսական օրգանները շարքից դուրս են գալիս, հետևաբար 10 օրով հացադուլը դադարեցնելը որևէ բան չէր փոխելու։ Խնդիր կար նաև Արմենակ Մնջոյանի հարցում․ ամեն օր ահազանգ է եղել, որ Դրոյի գործով կան սպիտակ թելեր, և այլ դաշնակցականներ պետք է այնտեղ նստած լինեին այսօր, ոչ թե Արմենակ  Մնջոյանն ու Արսեն Արծրունին»,- տեսակետ հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ կալանավայրերի խնդիրների հետ կապված ունենալու են քննարկումներ, որոնց հրավիրվելու են ՔԿՀ-ների պետերը, Առողջապահության նախարարության պատասխանատուները։

«ՔԿՀ-ներում չկա բժիշկ, տեսել եմ, թե ինչպես է կալանավորը կալանավորին վիրակապում, չկան բժիշկներ, որովհետև 60 հազար դրամով ոչ մի մասնագետ պատրաստ չէ այնտեղ աշխատելու»,- ասաց Զոհրաբյանը։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ խնդիրներ կան նաև պրոբացիոն  ծառայությունում։ «Պրոբացիոն ծառայությունը, ըստ էության, չի աշխատում, կայացած չէ և ամենախնդրահարույցն է»,- նկատեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան