Կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ. Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում ։

Ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ Հանրապետության նախագահը քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։

Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների ու մասնագետների, լավ գործընկեր կարող է լինել ֆրանսիական կողմի համար։ Համաձայնություն է ձեռքբերվել ապրիլ ամսին ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների՝ Հայաստան այցելության մասին՝ հստակեցնելու գործակցության կոնկրետ ծրագրերը։

«Դասո սիստեմս»-ը գործում է«Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում կմասնակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին։ Նշենք, որ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է: