Կառավարության ծրագիրը մի քանի օր է` ԱԺ-ում է. հասանելի է եղել նեղ շրջանակի անձանց համար

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Փետրվարի 6-ի կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց իր ծրագիրը: Այն շուտով պաշտոնապես կուղարկվի Ազգային ժողով՝ քննարկման եւ հաստատման: Factor.am-ին, սակայն, հայտնի դարձավ, որ կառավարության ծրագրի նախագիծը դեռ մի քանի օր առաջ է ուղարկվել Ազգային ժողով:

Փաստաթուղթը հասանելի է եղել օրենսդիրի մոտ մեկ տասնյակ ներկայացուցիչների միայն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության ծրագրին նախապես ծանոթացել են Ազգային ժողովի նախագահը, ՔՊ-ական փոխնախագահները, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, հանձնաժողովների ՔՊ-ական ղեկավարները: Ինչպես նաեւ՝ հանձնաժողովների նախագահներին Լիլիթ Մակունցի մակարդակով ասվել է, որ կառավարության ծրագրի նախագիծը քննարկեն միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից: Նա, պարզաբանելով իրավիճակը, հասատեց նաեւ մեր տեղեկությունները:

«Նախագծի հետ կապված առանձին դրույթների առումով քննարկումներ եղել են, բայց ծրագրի ամբողջական փաթեթն այսօր է հրապարակային դարձել: Այո, նախնական որոշակի քննարկումներ եղել են»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Լիլիթ Մակունցը մեզ հետ զրույցում ասաց, որ, ամենայն հավանականությամբ, կառավարության ծրագիրը կքննարկեն փետրվարի 12-ին: ԱԺ նիստի օրը վերջնական որոշված չէ:

Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքի համաձայն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանն ավարտված չի համարվում, քանի դեռ չի քննարկվել եւ ընդունվել կառավարության ծրագիրը: ՀՀ սահմանադրության 150 հոդվածի համաձայն՝ կառավարությունն իր ծրագիրն ԱԺ է ներկայացնում կառավարության ձեւավորումից հետո 20 օրվա ընթացքում: ԱԺ-ն կառավարության ծրագրին դեմ կամ կողմ է քվեարկում 7 օրվա ընթացքում:

Հայկ Վարդանյան