Չավուշօղլուն հորդորել է համբերատար լինել Պոլսի պատրիարքական ընտրությունների հարցում

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մանրամասներ է հայտնել օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից. փոխանցում է ermenihaber-ը:

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթին տված հարցազրույցում արքեպիսկոպոսը պատմել է, որ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը, տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նախաձեռնությամբ:

«Կաթողիկոսը ցանկանում էր, որ ես կառավարությունից ընդունելություն ստանայի՝ այս թեմայի մասին արտասահմանում (Թուրքիայից դուրս-խմբ.) եղած ընկալումները փոխանցելու համար»,- ասել է Պարսամյանը՝ մանրամասնելով, որ ընդունելության համար ինքը դիմել է Վատիկանում Թուրքիայի դեսպանին, ով էլ կապվել է Թուրքիայի ԱԳՆի-ի հետ՝ տեղյակ պահելով խնդրի մասին:

Ավելի ուշ դեսպանի միջոցով ստանալով Թուրքիայի ԱԳՆ-ի դրական պատասխանը՝ տեղեկացրել է Ամենայն հայոց կաթողիկոսին, ում հանձնարարությամբ իրեն է միացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ղեկավար Շահե վարդապետ Անանյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Խոսելով բուն հանդիպման մասին՝ արքեպիսկոպոս Պարսամյանը մասնավորապես ասել է.«Նախարարը մեզ ջերմ ընդունեց: Ես էլ նրան հստակ ասացի, որ մեր նպատակը խնդրին դրսից միջամտելը չէ, այլ միայն մեր անհանգստությունները փոխանցելն է, և եթե կարող ենք որևէ կերպ օգտակար լինել, ապա հաճույքով կլինենք:

Նախարարը նույնպես նշեց, որ դա ներքին խնդիր է, և պետությունը նույնպես ցանկանում է, որ պատրիարքական ընտրությունները կայանան, սակայն պետք է մի քիչ էլ համբերել: Ինձ անկեղծ թվացին նրա խոսքերը:

Իմ տպավորությամբ իրենք ցանկանում են, որ այս գրծընթացը հանդարտությամբ ընթանա, չեն ուզում, որ համայնքի մեջ լարվածություն առաջանա»: