Սերժ Սարգսյանը եղել է ու կլինի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման ջատագովը․ Է․ Շարմազանով

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

«Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն եղել են ու կլինեն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման, ԼՂՀ հարցի հայանպաստ լուծման ջատագովներն ու անվտանգության երաշխավորները»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մասին ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը։

Սամվել Բաբայանը, հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե «ղարաբաղցիներին հարցրեք, թե 2017թ․ Ս․Սարգսյանը ձեզ հետ ինչի՞ մասին է բանակցել»։

«Ի՞նչ զիջումներ պետք է անեիք, ո՞նց պետք է անեիք: Ղարաբաղի ղեկավարությանն այդ հարցերն ուղղեք, հիմա որ բլբլում են, ասա էն ժամանակ բլբլայիք, որ եկել էր ձեզ հետ խոսելու ու ասելու, թե ինչ է լինելու»,- ասել էր նա՝ հավելելով, որ այն ժամանակ ՀՀ երրորդ նախագահը մեծ դահլիճում հանդիպման է հրավիրել ոչ միայն Արցախի իշխանությանը, այլև՝ ակտիվիստներին:

Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում հավելեց, թե Սամվել Բաբայանի հայտարարության մասին արդեն խոսել են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, արցախյան շարժման ակտիվիստ Ռազմիկ Պետրոսյանը։

Իսկ ինքն ասելու բան չունի, քանի որ ներկա չի եղել Արցախում Ս․Սարգսյանի այդ հանդիպմանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ի վերջո Ս․Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվե՞լ է, Շարմազանովը պատասխանեց, որ տեղյակ չէ, և այդ հարցով պետք է դիմել ՀՔԾ-ին։

Նշենք, որ ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկությունը չեն հերքում, բայց և՝ չեն մեկնաբանում։

Արմինե Ավետյան