Գյուղերում շատ դեպքերում բացակայում է նախաձեռնողական ոգին. ՀՀ 4 մարզում էկոտուրիզմի զարգացմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել

Լուրեր

15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
Բոլորը

«Եվրոպական քաղաքացիության և ինքնության ցանց» հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը և «Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հանրապետության չորս մարզում՝ Տավուշ, Գեղարքունիք, Արարատ, Վայոց ձոր, իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված էկոտուրիզմի զարգացմանը։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Խաշթառակ, Կարճաղբյուր, Ուրցաձոր, Աղավնաձոր համայնքների մի խումբ ընտանիքների համար անցկացվել են ագրոտուրիզմի վերաբերյալ դասընթացներ։ Ծրագրի կազմակերպիչները նկատում են, որ գյուղերում շատ դեպքերում բացակայում է նախաձեռնողական ոգին, գյուղական բնակչությունն այսօր ունի շուկայական հարաբերությունների ոլորտ ներգրավվելու խնդիր, և իրենց ծրագրով փորձել են լուծել նաև այդ հարցերը։

«Եվրոպական քաղաքացիության և ինքնության ցանց» հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Եվա Հակոբյանը նշում է, որ սեմինարների միջոցով մասնակիցներին փոխանցվել են գիտելիքներ էկոտուրիզմի արդյունավետության, այդ բնագավառում աշխարհի այլ երկրների գյուղացիների փորձի մասին։ Օգնել են ստեղծել գործարար կապեր գյուղացիների և տուրիստական ընկերությունների միջև հետագա համագործակցության նպատակով։

Յուրաքանչյուր գյուղից մեկ ընտանիքի նվիրել են թոնիր, ինչը տվյալ համայնքներում կհաղորդի հայկական կոլորիտ, բացի այդ, կկրճատի աղքատությունը գյուղական համայնքներում, քանի որ գործարկելով թոնիրը՝ կկարողանան եկամուտ ստանալ։ Ծրագրի շրջանակներում ընդգրկված ընտանիքներին հատկացվել են նաև ազնվամորու տնկիներ։

Ըստ Եվա Հակոբյանի՝ իրենց կողմից խրախուսվել է, որպեսզի ծրագրի շրջանակներում ներգրավված անձինք աշխատեն թիմերով։ Ընդ որում, նշված գյուղերում արդեն առկա են արդյունքները։ Ծրագրի մասնակիցներն արդեն իսկ գիշերակացով հյուրընկալում են զբոսաշրջիկների՝ նրանց համար ապահովելով առավել մատչելի, առանձնահատուկ հանգիստ, որն իր մեջ ներառում է ծանոթություն հայկական կոլորիտին, պատմամշակութային օջախներին, ավանդույթներին և սովորույթներին։

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան հավաքագրել է տեղեկություններ Խաշթառակ, Կարճաղբյուր, Ուրցաձոր, Աղավնաձոր համայնքների խոհանոցի, ավանդույթների և այլնի մասին, որոնք կամփոփվեն տպագրվելիք քարտեզ-գրքույկում։ Դրանք էլ տուրիստական կազմակերպությունների միջոցով կտրամադրվեն զբոսաշրջիկներին, կկազմակերպվեն տուրեր՝ այս գրքույկում տեղ գտած ուտելիքները տեղի բնակչության միջոցով տուրիստներին մատուցելու համար։

Տեղեկացնենք, որ նշված ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։