Մեր ԱԱԾ կադրերը պետք է սովորեն ոչ միայն Ռուսաստանում. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ողջունելի է, որ Ազգային անվտանգության ծառայությունը բաց մրցույթ է հայտարարել կադրերի վերապատրաստման համար, ինչը պետք է տեղի ունենա ՌԴ-ում, իսկ այն, որ մեր ԱԱԾ-ն համագործակցում է ՌԴ-ում համապատասխան գերատեսչության և համապատասխան բուհերի հետ, դա բխում է երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրի դրույթներից։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն պետք է վարի այս առումով և մեր անվտանգության ծառայողները պետք է վերապատրաստվեն այլ երկրներում։ Օրինակ՝ Պաշտպանության նախարարության սպաները կարող են սովորել և՛ ՌԴ-ում, և՛ ԱՄՆ-ում,  և՛ այլ երկրներում, իսկ ԱԱԾ-ի մասով, որքան գիտեմ, միայն ՌԴ-ում են սովորում։ Ճիշտ կլիներ, որ ՊՆ-ի փորձը վերցնեն և մեր անվտանգության աշխատակիցները իրենց գիտելիքները չստանան միայն մի երկրից ու նրա ունեցած փորձից»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝  իսկ դա արդոք վտանգ  չի պարունակի, Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ վտանգները բխում են մարդու տեսակից:

«Եթե մարդն իր պետական շահը կստորադասի կամ կտա այլ երկրի, նա պետական դավաճան է և կապ չունի, թե որ երկրում է սովորել։ Գուցե խնդիրն այն է, որ, հավանաբար, կա սովորույթ եկած ԽՍՀՄ-ից»,- ասաց  Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան