Ի՞նչ զիջումներից է խոսել Սերժ Սարգսյանն արցախցիների հետ 2017 թվականին. Արցախից արձագանքում են

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Ղարաբաղցիներին հարցրեք՝ 2017 թվականին Սերժ Սարգսյանը ձեզ հետ ինչի՞ մասինն է բանակցել, ի՞նչ զիջումներ պետք է անեիք, ո՞նց պետք է անեիք: Ղարաբաղի ղեկավարությանն այդ հարցերն ուղղեք, հիմա որ բլբլում են, ասա էն ժամանակ բլբլայիք, որ եկել էր ձեզ հետ խոսելու ու ասելու, թե ինչ է լինելու»,- այս մասին երեկ Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ այն ժամանակ ՀՀ երրորդ նախագահը մեծ դահլիճում հանդիպման է հրավիրել ոչ միայն Արցախի իշխանությանը, այլ ակտիվիստների և այլոց: Հանդիպման ընթացքում, ըստ Բաբայանի, խոսվել է Արցախի խնդրի շուրջ հնարավոր զիջումներից: Բաբայանը  հորդորեց այդ մասին մանրամասներ ճշտել Ռազմիկ Պետրոսյանից և Արմո Ծատրյանից:

Factor.am-ը այս հայտարարության առնչությամբ փորձեց մանրամասներ ճշտել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից:

-Պարո՛ն Բաբայան, Սամվել Բաբայանի՝ երեկ արած հայտարարությանը ենթադրում եմ՝ ծանոթ եք, ի՞նչ զիջումների մասինն է խոսել Սերժ Սարգսյանն այդ հանդիպմանը, կմանրամասնե՞ք:
-Գիտեք՝ ինքն հայտարարել է, որ հանդիպում է եղել և քննարկվել են կարգավորմանն ուղղված հարցեր, նաև մատնանշել է այն մարդկանց, ումից պետք է ճշտեք: Որքան ես եմ տեղյակ, իմ անունն ինքը չի շոշափել:

-Դուք այդ հանդիպմանը ներկա եք եղել, ճի՞շտ եմ:
-Ես ասեմ հետևյալը՝ տարբեր հանդիպումներ են եղել, բայց Արցախի տեսակետը մեկն է՝ անցյալին հետդարձ չկա` լինի կագավիճակի, լինի սահմանների առումով:

-Ի՞նչ է առաջարկել Սերժ Սարգսյանը:
-Սամվել Բաբայանն ասել է չէ՞ ում դիմեք, իսկ դուք ինձ եք դիմում: Ավելի ճիշտ չէ՞ դիմեք սկզբնաղբյուրին:

-Դուք չե՞ք ուզում խոսել այդ հանդիպման մասին:
-Ես ասեմ՝ մեր տեսլականը հետևյալն է՝ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում, որ սահմանների հարցը մեզ համար անվտանգության և մեր գոյատևման խնդիրն է: Միշտ էլ այդ մասին խոսել ենք, երբևէ պարտադրանք որևէ մեկի կողմից չի եղել:

-Եթե Սերժ Սարգսյանի կողմից ևս պարտադրանք չի եղել, ապա ինքն ի՞նչ է առաջարկել զիջել:
-Ավելացնելու բան չունեմ, թողեք տեսնենք, գուցե այդ մարդիկ են խոսում, հետո բան կանենք էլի…

-Այսինքն դուք սպասում եք՝ իրենք խոսեն, հետո՞ դուք:
-Վերջ էլ չենք խոսում, հաջողություն:

Շողիկ Գալստյան