Կարծում եմ՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարները ճիշտ որոշում կկայացնեն. Սիդորովը՝ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ճիշտ որոշում կկայացնեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղար նշանակելու հարցում: Հունվարի 6-ին Երեւան-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, որ այդ պաշտոնում կընտրվի Հայաստանի ներկայացուցիչը:

«Կարծում եմ՝ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն իմաստուն և փորձառու մարդիկ են ու ճիշտ որոշում կկայացնեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում: ՀԱՊԿ միացյալ շտաբն աշխատանքային մարմին է: Մենք խնդիրներ ունենք, և աշխատում ենք դրանց կատարման ուղղությամբ: Իսկ գլխավոր քարտուղարի հարցով որոշում կայացնողներ կան»,- ասաց Սիդորովը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո. Երևանը նման նախաձեռնությամբ հանդես եկավ Մարտի 1-ի գործով նրան որպես մեղադրյալ ներգրավելուց հետո: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն այժմ կատարում է Վալերի Սեմերիկովը:

Եվ չնայած ՀԱՊԿ-ն ղեկավարելու՝ Հայաստանի ժամկետի ավարտին դեռ շուրջ երկու տարի ժամանակ կա, Բելառուսն ամեն ինչ անում է՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին նշանակելու համար: Մինսկը որպես թեկնածու առաջադրել է Ստանիսլավ Զասին և ստացել կազմակերպության անդամ երկրների համաձայնությունը՝ Հայաստանից բացի:

Նշենք, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ գլխավոր քարտուղարը նշանակվում է լիարժեք կոնսենսուսով: